18:05 - Ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել սառած ուսի համախտանիշը         17:15 - Գիշերը կարևոր հայտարարություն է լինելու.Եթե կարիք լինի Հայաստանում հատուկ քայլեր ձեռնարկելու, դրա մասին կասվի      16:27 - Հայտնի է, թե ինչից է մահացել զինծառայողը    

29 սեպ 2016 09:45

Ոստիկանությունը՝ բիոմետրիկ անձնագրերի տրամադրման մասին

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է մի շարք հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնվում բիոմետրիկ անձնագրերի տրամադրման առնչությամբ և կոչ է արվում վերականգնել այն:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը բազմիցս տվել է պարզաբանումներ և անհրաժեշտ ենք համարում ավելացնել նաև հետևյալը:

Հին նմուշի անձնագրերը շրջանառության մեջ դնելու հանգամանքը երբեմն որոշ անձանց կողմից մեկնաբանվում էր որպես բիոմետրիկ անձնագրերի բլանկների բացակայություն: Մեկ անգամ ևս իրազեկում ենք, որ այն պայմանավորված է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշմամբ, որով պահանջ է դրվում ապահովելու այն անձանց անձը հաստատող փաստաթուղթ ստանալու իրավունքը, ովքեր հրաժարվում են ստանալ նույնականացման քարտ և բիոմետրիկ անձնագիր: Նշվածով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության կողմից շրջառության մեջ դրվեցին օրինագծերի նախագծեր, որոնք ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո ուժի մեջ մտան 2016 թ. օգոստոսի 6-ին:

Փոփոխությունների համաձայն՝ ոչ թե շրջանառությունից հանվեցին նույնականացման քարտերը և բիոմետրիկ անձնագրերը, այլ թույլատրվեցին ստանալ նաև հին նմուշի անձնագրեր ըստ ցանկության (առանց կենսաչափական տվյալների):

Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ ներկայումս կենսաչափական անձնագրեր չեն տրամադրվում, տեղին չէ: 2016 օգոստոսի 6-ից սկսած մինչ այժմ (28.09.2016 թ. դրությամբ) տրամադրվել է 1454 կենսաչափական անձնագիր:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր