20:51 - Շիրակի մարզպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր         17:24 - Սուտ հայտարարություններ են արվել, կլինեն իրավական գործընթացներ. Արձագանքում է «Ջերմուկ Գրուպ»-ը      17:03 - Նույն ձեռագիրն է.Բոլորիս են սպանելու՝ մեկ-մեկ, դանդաղ, պատերին կրակոցների հետքերով    

30 սեպ 2016 10:45

«Ինքնասպան է եղել, դա փաստ է». Վարդևան Գրիգորյանի ավագ որդին՝ եղբոր մահվան մասին. «Իրավունք»

Շարունակում են ամենատարբեր լուրերը շրջանառվել Գյումրու քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակի վերջերս տեղի ունեցած ցավալի ինքնասպանության դեպքի շուրջ։
 
Մինչդեռ հարազատները, մասնավորապես՝ Արշակի ավագ եղբայր Արտակ Գրիգորյանը «Իրավունք»-ի հետ զրույցում հետևյալն է ասել.
 
«Ուղղակի անտանելի է, երբ մեր ողբերգությունը փորձում են քաղաքականացնել։ Ինչքան էլ մեզ համար ցավալի է ընդունել, բայց եղբայրս ինքնասպան է եղել։ Ուղղակի խնդրում եմ, որ ոչ ոք դա չքաղաքականացնի։

Իրականության հետ որևէ կապ չունեցող տեղեկություններ են տարածում, որը մեր կորստի ցավը ավելի է խորացնում։ Եղբորս դին հայտնաբերել ենք նկուղում՝ միակ իրականությունը սա է։ Եվ ոչ թե, ինչպես մամուլն է գրում՝ ավտոտնակում։ Այո, մեզանից ոչ ոք չէր սպասում նման բան, բայց, ցավոք, եղավ այն, ինչ եղավ, եղբայրս ինքնասպան է եղել, ու դա փաստ է, որքան էլ մենք չուզենանք դրան հավատալ»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր