«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

30 սեպ 2016 15:00

«Սասնա ծռերին» սնունդ տարած Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է սկսվել

 
Հուլիսյան դեպքերի ժամանակ ՊՊԾ գունդ սեփական մեքենայով սնունդ հասցրած նախկին ազատամարտիկ Արթուր Սարգսյանին՝ հաց բերողին, ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է սկսվել www.change.org կայքում, որին միացել են արդեն 577 քաղաքացիներ:  

Ըստ ստորագրահավաքի մասնակիցների՝ «Արթուր Սարգսյանը խղճի բանտարկյալ է»: «Խղճի բանտարկյալն անձ է, ում ֆիզիկական ազատությունը սահմանափակվել է բանտարկությամբ կամ այլ միջոցով` իր քաղաքական, կրոնական կամ այլ համոզմունքների համար: Միաժամանակ խղճի բանտարկյալ չի համարվում մարդն, ով բռնություն է գործադրում կամ քարոզում է բռնություն և թշնամություն»,-ասված է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր