18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

30 սեպ 2016 16:00

Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. դանակահարված 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կետրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Նորակերտ գյուղի բնակիչներ, 17-ամյա Հովհաննես Տաշչյանը, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ՝ 48-ամյա Սերժիկ Հակոբյանը, «գլխի ճակատային շրջանի կտրած վերքեր, աջ ծնկի կտրած վերք» ախտորոշմամբ՝ 29-ամյա Հովհաննես Եսայանը և «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ՝ Մեծամոր գյուղի բնակիչ, 33-ամյա Հակոբ Սարգսյանը։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։
 
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի և քննիչ Քյասինյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Նորակերտ գյուղի Շինարարների փողոցի թիվ 1 տան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են իրար հասցրել նշված անձինք։ Պարզվել է նաև, որ Հ. Եսայանը իր մոտ եղած գաղտնի փականով դանակով հարվածներ է հասցրել Հ. Տաշչյանին և Ս. Հակոբյանին։
 
Հիվանդանոցում բժիշկներն օպերատիվ քննչական խմբին հայտնել են, որ Հ. Տաշչյանը կատարվածի մասին ի վիճակի չէ հայտարարություն տալու։ Արդեն ժամեր անց Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հիվանդանոցից տուն գնալու ժամանակ բաժին են բերման ենթարկում Հ. Եսայանին, որտեղ էլ նրա մոտ հայտնաբերվում է հանցագործության գործիք հանդիսացող գաղտնի փականով դանակը։ Քննիչ Քյասինյանի որոշմամբ Հ. Եսայանը ձերբակալվում է։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր