Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք          Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը. Լևոն Տեր-Պետրոսյան       «Հայրենիքի փրկության շարժման» երթը դեպի Եռաբլուր    

01 հոկ 2016 09:41

«Չորրորդ իշխանություն». Հարուստները չեն թալանում ժողովրդին, որովհետև ժողովուրդը ոչինչ չունի

«Վերջը պիտի հասկանաք, որ ժողովուրդը ոչինչ չունի, որ մեկը հարստանա և ժողովրդից ինչ-որ բան տանի», հայտարարել է Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հասցեին հնչող քննադատություններին։
 
«ՉԻ» - Հասկացա՞ք, թև ինչ է ասում Գալուստ Սահակյանը։ Ըստ էության՝ նրա ասածը հետևյալն է. «հասկացեք վերջապես, որ ՀՀԿ-ն ժողովրդին չի թալանում, որովհետև ժողովուրդը ոչինչ չունի։ Որ չունի՝ ինչը թալաններ»։ Եվ նա, իհարկե, ինչ-որ տեղ իրավացի է։ Անում է ընդամենը մի «աննշան» հարց պարզել՝ իսկ ո՞վ է մեղավոր, որ ժողովուրդը ոչինչ չունի։ Գուցե պատճառը հենց այն է, որ ՀՀԿ-ն արդեն համարյա 20 տարի է՝ թալանո՞ւմ է ժողովրդին։
 
Եվ ընդհանրապես՝ միայն Հայաստանի նման երկրներում է հնարավոր, որ իշխանությունները որպես սեփական գործունեության արդարացում մեջտեղ բերեն այն փաստը, որ ժողովուրդը լիակատար աղքատության մեջ է։ Իսկ մեզ թվում էր, թե դա պիտի ոչ թե արդարացում լինի, այլ մեղադրանք»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր