17:10 - Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, ալկոհոլ օգտագործելուց հետո, իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել պատին         16:35 - Տեսանյութ. Ես վստահ չեմ, որ մեր ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախնական հաստատված ցուցակում կար Կուտոյանի անունը. Գորգիսյան      16:05 - Կուտոյանը նախկինում կրակել է տան պատին, կինը հավաքել պարկուճները    

01 հոկ 2016 12:15

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 74 հատ սիգ տեսակի ձուկ

 ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 26-30.09.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 0.93մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել 0.54մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար՝
    Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 74 հատ/56կգ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, որից՝
 Երևանի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 43 հատ/37կգ/ <<սիգ>> տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է  ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին և <<Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ>> բարեգործական ճաշարանին: 
 Երևանի տարածքային բաժնի և Անտառների ու կենսաբազմազանության վերահսկողության բաժնի համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 31 հատ/19կգ/ <<սիգ>> տեսակի թարմ ձուկ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր