17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

03 հոկ 2016 14:32

Գյումրիում ԲՀԿ-ն կկազմի՞ Հանրապետականի հետ դաշինք

 
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ամենևին դժգոհ չէ ՏԻՄ ընտրությունների արդյունքից։
«ԲՀԿ-ն իր հիմնական ջանքերը կենտրոնացրել էր Գյուրմրիում, որովհետև Գյումրին ամենաշատ տուժած համայնք էր։ Անցած 30 տարիների ընթացքում բնակչության թիվը 3 անգամ կրճատվել է։ Կատարյալ գոհ կլինեինք, եթե քաղաքապետ ունենայինք, բայց մենք դժգոհ չենք։ Համամասնական ընտրակարգով 20-ից ավելի տոկոսների ստանալը մեզ համար գոհացուցիչ է», - լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը:

Անդրադառնալով Վանաձորում գրանցված արդյունքներին՝ Մ․Մելքումյանը նկատեց, որ թեև ԲՀԿ-ն այստեղ հաղթահարել է ավագանի ունենալու արդյունքը, բայց ընդհանուր առմամբ գոհ չեն ընտրությունների արդյունքից և ընթացքից։

Հարցին՝ հավանակա՞ն է, որ ԲՀԿ-ն որոշի Գյումրիում Հանրապետականի հետ դաշինք կազմել՝ Մ.Մելքումյանը բացառեց այդ տարբերակը։
 
Անդրադառնալով ընտրախախտումներին՝ պատգամավորն ասաց, որ ԲՀԿ-ն մի շարք ընտրախախտումներ է արձանագրել և բողոքարկել է։
Նա կարծում է, որ հիմքեր կան, որ գրանցված արդյունքների մեջ որոշակի փոփոխություն կարվի՝ հաշվի առնելով քաղաքական տարբեր ուժերի բազմաթիվ բողոքարկումները։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր