Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու դեպքում Վրաստանին սպառնում է պատժամիջոցներ          Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել       Տեսանյութ.Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ինքնաթիռում՝ 15 կանանց մասնակցությամբ    

10 նոյ 2022 16:14

Ռուսական կողմին տեղեկացվել է ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման կարեւորության մասին

Ռուսական կողմին տեղեկացվել է Հայաստանի տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման կարեւորության եւ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների մասին։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ ամփոփելով ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կազբեկ Թայսաեւի գլխավորությամբ պատվիրակության հետ հանդիպման արդյունքները։

Նա նշեց, որ տեղեկություն է տրամադրվել Ադրբեջանի ռազմական հանցանքների մասին։ Պատգամավորը հավելեց, որ ընդգծվել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կարեւորություն եւ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման կարեւորությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր