21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել         21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված      20:30 - Ինչի է հանգեցնում առանց ալկոհոլի մեկ ամիսը. գիտնականներ    

04 հոկ 2016 13:19

Քարդաշյանն աղաչել է կողոպտիչներին չսպանել իրեն հանուն երեխաների. Զինված հարձակման մանրամասները

Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով երեկ Փարիզի հյուրանոցների մեկի համարում դարձել է զինված հարձակման «զոհ», պատմել է տեղի ունեցածի մանրամասների մասին:
TMZ-ի փոխանցմամբ, Քիմը քննիչներին պատմել է, որ ինքը պառկած է եղել 2-րդ հարկում գտնվող համարում, երբ սենյակ են ներխուժել 2 դիմակավորված տղամարդ: Քարդաշյանն անմիջապես վեր է թռել մահճակալից՝ փորձելով զանգել թիկապահին, սակայն հարձակվողներից մեկն աստղի ձեռքից խլել է սմարթֆոնը: Այնուհետև տղամարդիկ շղթայել են կնոջ ձեռքները, նրան կապկել  կպչուն ժապավենով ու տարել լոգասենյակ:
Քարդաշյանն անկեղծորեն խոստովանել է, որ սկզբում մտածել է, թե հանցագործներն ուզում են բռնաբարել իրեն: Նա աղաչել է կողոպտիչներին իրեն չսպանել հանուն 2 երեխաների, ինչպես նաև առաջարկել է վերցնել իր մոտ եղած ողջ գումարը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հանցագործները անգլերեն չեն խոսել, իսկ Քարդաշյանն էլ ֆրանսերեն չի իմացել: Եվ քանի որ  ամերիկուհին անդադար լացել է ու աղաչել իրեն ձեռք չտալ, հանցագործները նրա բերանը փակել են կպչուն ժապավենով: Հարձակմանն ակատես է եղել Քարդաշյանի ընկերուհին՝ Սիմոնան, ով հասցրել է  փակվել համարի սենյակներից մեկում ու զանգահարել աստղի թիկնապահին՝ Պասկալին, ով հայտնվել է  հանցագործների գնալուց 2 րոպե անց: Հայտնի է, որ  հարձակումը տևել է մոտ 5-6 րոպե:
Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որ հարձակման պահին եղել է Նյու Յորքում, միջադեպի մասին տեղեկանալուց հետո չեղարկել էր համերգն ու մեկնել Փարիզ:
Հիշեցնենք, որ Քարդաշյանի հյուրանոցային համարից գողացվել է 6.7 մլն դոլարի զարդերով լի զարդատուփ, 4.5 մլն դոլարանոց մատանի, ինչպես նաև մեծ քանակությամբ անձնական տեղեկություններ պարունակող 2 սմարթֆոն:
  




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր