19:09 - էս տեսակ հայրենիքը սիրելու բան չէ         18:00 - Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին      17:34 - Հեռանում եմ առանց ավելորդ աղմուկի.Հոգնել եմ ճնշող մաղձից . Ժակը հայտնել է հեռանալու մասին    

04 հոկ 2016 14:03

Քննարկվեց Սերժ Սարգսյանի եղբորը Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը․ Տեսանյութ

 
Գյումրու ավագանու արտահերթ նիստում քիչ առաջ քննարկվել է Սերժ Սարգսյանի եղբորը՝ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանին, Գյումրու պատվավոր կոչումից զրկելու հարցը:
Ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը կոչ արեց ետ վերցնել տրված կոչումը: «Ես համարում եմ, որ Շառլ Ազնավուրի, Մարտիրոս Սարյանի եւ ուրիշների կողքին էս մարդը բավարար արժանիքներ չունի ունենալու այդ կոչումը»,- հայտարարեց Բարսեղյանը:

Քվեարկության արդյունքում՝ ավագանու անդամներից միայն Լեւոն Բարսեղյանը «կողմ» քվեարկեց: Մյուսները դեմ արտահայտվեցին Լեւոն Սարգսյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցին:

Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու նիստում հարցը ներառվել էր «ԳԱԼԱ» կուսակցության նախաձեռնությամբ եւ 1800 քաղաքացիների ստորագրությամբ:
 
Մանրամասները՝ Գյումրու քաղաքապետարանի տեսանյութում․


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր