17:07 - Տեսանյութ. Ինչպես են ավազամրրիկները ծածկում ավստրալական քաղաքները         16:31 - Մենք չենք հոգնում, մեր էներգիան եւ կամքն անսահման է.Հայաստանում չպիտի լինի մեկ մարդու իշխանությունը      16:25 - ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել    

04 հոկ 2016 15:12

Գյումրիում ֆիզկուլտուրայի դասաժամին դպրոցական է մահացել

 
 
Գյումրիի թիվ 21 դպրոցում այսօր՝ հոկտեմբերի 4-ին, 11-ամյա տղա է մահացել:
news.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երեխայի ինքնազգացողությունը վատացել է դասի ժամանակ, նրան անմիջապես «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են քաղաքի «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոց մահամերձ վիճակում: Բժիշկները պայքարել են դպրոցականի կյանքի համար, կատարել են ռեանիմացիոն բոլոր միջոցները, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել. սրտի կանգ է գրանցվել:
 
Պարզվել է, որ երեխայի ինքնազգացողությունը վատացել է ֆիզկուլտուրայի դասաժամին, նա ուշագնաց է եղել, երբ նստած է եղել սպորտդահլիճի նստարանին: Այս մասին ասել է «Օյունջյան» դպրոց-վարժարանի տնօրեն Հասմիկ Անդրիասյանը:      
«Մենք դասալսման էինք, նախարությունից ստուգող էր եկել, դահլիճում էինք, աշակերտները նստած էին, դուրս եկանք, միջանցքի կեսն էլ չէինք անցել, հետեւներիցս վազեցին, թե աշակերտի ուշքը գնացել է: Վազել ենք, տեսել, որ երեխան նստած տեղից ընկել է, արագ «Շտապօգնություն» կանչեցինք, տարան հիվանդանոց»,- ասաց Հասմիկ Անդրիասյանը:
Նշենք, որ 11-ամյա Սարգիսը դպրոցի լավ սովորող աշակերտներից էր: Նրա մահվան հանգամանքները պարզվում են:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր