15:50 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները         15:32 - Նայե՛ք այս 2 դերասաններին.մեկն ասում է՝ արտակարգ դրությունը երկարացնեն, կարտագաղթի, մյուսը՝ միտինգ չի անում, տաքսի է վարում      15:30 - Թող հիշի, թե ինչ բացատրություն է գրել քննչականում ու լռի.նա պատրաստ է ոչնչացնել բոլորին, այդ թվում՝ Սերժին ու Միշիկին    

04 հոկ 2016 16:08

Գյուղատնտեսության նորանշանակ նախարարի ունեցվածքը

 
 
Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը, որը «Պեռնո Ռիկար» խմբին պատկանող Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենն է եղել, ներկայացրել է պաշտոնական հայտարարագիր, որտեղ կարելի է տեսնել նախարարին պատկանող երկու բնակարան, մեկ անհատական բնակելի տուն: Նա նաև ունի 1027 եվրո արժողությամբ արժեթուղթ: Իգնատի Առաքելյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է մոտ 21 մլն 766 հազար դրամ, 71950 դոլար և 77 հազար 775 եվրո: Նա նաև 47 հազ 321 եվրո արժողությամբ գույք է օտարել, որը հայտարարագրել է որպես եկամուտ: Հունվարի մեկից մինչև նախարարի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա աշխատավարձը` որպես եկամուտ հայտարարագրված, կազմել է 63 մլն 817 հազար 473 դրամ: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր