Կառավարության նոր նախագիծը. հնարավո՞ր է արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու կարիք չլինի          Պետք է զգույշ լինել,Ադրբեջանն արտասահմանում անցել է ավելի լկտի ահաբեկչական գործունեության       Տեսանյութ.«Խնդրում եմ, չկրակեք».ինչպես է աֆրոամերիկացին՝Ֆլոյդը արտասվում ՝ խնդրելով չկրակել իր վրա    

04 հոկ 2016 19:11

Արա Պապյան. Ընտրություններից հետո արյուն է թափվելու

 «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանի կարծիքով Էդուարդ Նալբանդյանի վերանշանակումը միանշանակ սխալ էր. «Բոլորին հայտնի է, որ Էդուարդ Նալբանդյանն ուղղակիորեն սպասարկում է Ռուսաստանի շահերը: Ի սկզբանե որոշված էր ԱԳ ղեկավարի պաշտոնը տալ Վիգեն Սարգսյանին: Այս նշանակումով ակնհայտ դարձավ, որ մեր ինքնիշխանությունը խաթարված է և սահմանափակ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ա.Պապյանը: Վիգեն Սարգսյանին ՊՆ նախարարի պաշտոնում նշանակելու մասին պարոն Պապյանը նշել է. «Վերջին մեկ-երկու տարվա ընթացքը ցույց է տալիս, որ արդեն ՊՆ-ն իր վրա էր վերցրել որոշակի դիվանագիտական գործունեություն ԱԳՆ-ի պասիվության պարագայում: Վիգեն Սարգսյանի նշանակմամբ դիվանագիտական բաղադրիչը ՊՆ-ում ավելի կմեծանա: Նա կզբաղվի ոչ միայն ներքին սոցիալական հարցերով, այլև կոռուպցիայի վերացմամբ այդ կարևորագույն նախարարությունում: Այդ երևույթը ամեավտանգավոր հետևևանքները կարող է ունենալ հենց այդ կառույցում: Դա մենք տեսանք ապրիլյան պատերազմի ընթացքում»: Արա Պապյանի կարծիքով՝ հաջորդը լինելու է Վովա Գասպարյանը, բայց ընտրություններից հետո, որից հետո նշանակելու է իր վստահելի երիտասարդ կադրին: Պարոն Պապյանը հաոզված է, որ ընտրություններից հետո արյուն է թափվելու. «Նման հայտարարություն եմ անում, քանի որ լինելու են բազում խախտումներ, ժողովուրդն ընդվզելու է, և իշխանություններն այլ միջոց չունեն ժողովրդին հանգստացնելու, քան բռնաճնշումները: Ու չեմ կարծում, որ այս անգամ աղոթքով կվերջանա ամեն ինչ, քանի որ մարդկանց մեջ այդ մտքերը կան: տեսնելով, որ իշխանափոխությունը հնարավոր չէ խաղաղ ճանապարհով մեծ մասը հիասթափվում է և արտագաղթում է, իսկ մնացած փոքր մասը դառնում է ծայրահեղ»,- նշել է Արա Պապյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր