22:17 - Եղանակը Հայաստանում. Հուլիսի 22-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հուլիսի 22      17:55 - Ընտրեք բվերից մեկին ու բացահայտեք բնավորության գաղտնիքները    

04 հոկ 2016 20:31

Ավելի քան 10 000 թաքնված հայեր են բնակվում Մուշում.BBC-ի թղթակից

BBC-ի թղթակից Լարա Պետրոսյանը, որի նախատատը Հայոց ցեղասպանությունից փրկված այն քիչ մարդկանցից է եղել, մեկ դար անց այցելել է իր ընտանիքի բնակատեղին: Լարան իր պատրաստած ռեպորտաժում ասում է.

«Հայերին արտաքսել և սպանել են ողջ Անատոլիայի տարածքում: Ես այցելել եմ Անատոլիայի մոտակա Մուշ քաղաքը, որտեղ 1915-ին բնակչության կեսը հայեր էին: Այսօր քաղաքը բնակեցված է մեծամասամբ քրդերով»:
Horizon Weekly-ի հաղորդմամբ` Լարան փորձել է պարզել` արդյոք այնտեղ բնակվող հայեր մնացել են, թե ոչ: Լարան այցելել է Մուշի նորաբաց Հայկական մշակութային կենտրոն և զրուցել կենտրոնի հիմնադիր Հայրեթին Արսլանի հետ. 
«Նախապապերս սրի են հանվել Ցեղասպանության ժամանակ: Ցեղասպանությունից հետո մեր ցեղի երիտասարդ աղջիկներն ամուսնացել են ոչ հայերի հետ` հարկադրելով մուսուլմանություն ընդունել: Նրանք ստիպված են եղել մուսուլմանություն ընդունել, քանի որ Մուշում քրիստոնեությունը որպես դավանանք գոյություն չունի: Այս կենտրոնը բացելուց հետո շատերը գալիս են և ասում. «Տատիկը հայ է եղել»: Այժմ գիտենք, որ հայերի մոտ 10-15 000 ժառանգներ են բնակվում այս շրջանում», - ասել է Մուշի Հայկական կենտրոնի հիմնադիրը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր