15:56 - Թե ինչպե՞ս է կալանքից ազատ արձակվել «մեծ աղմուկով ձերբակալված» ՊԵԿ պաշտոնյան . Պարզաբանում         15:36 - Տեսանյութ. Թուրքիան գնալով ավելի է ներքաշվում արցախյան հակամարտության հարցում․ Արա Պապյան      15:17 - Աշխարհը խենթացել է.Աֆրիկայում երեխաները սովամահ են լինում, իսկ Աստվածամոր տաճարի վերականգնման համար արդեն 1,2 մլրդ է հավաքվել    

05 հոկ 2016 11:10

Նոր զարգացումներ Պանամայի օֆշորի գործով. դրսից մարդիկ են կանչվել. «Ժողովուրդ»


ՀՀ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի անձի հետ կապվող Պանամական օֆշորի քրգործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է ավելի քան հինգ ամիս: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն որոշել է հարցաքննության հրավիրել այդ քրգործի առիթ դարձած փաստաթղթերը հրապարակած միջազգային լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին: Այս քայլով ՀՔԾ-ն փաստացի փորձում է Միհրան Պողոսյանին «արդարացնելու» ուղիներ գտնել:
Պարզից էլ պարզ է, որ լրագրողական կազմակերպությունների ղեկավարները ՀՔԾ-ին չեն ասի ավելին, քան հրապարակել են: Արդյունքում, ՀՔԾ-ն հնարավորություն կստանա ասելու, որ քրգործի հիմքում դրված փաստաթղթերի արժանահավատությունը հաստատող ապացույցներ չունեն: Մյուս կողմից էլ իրենց տրամադրության տակ ունեն Միհրան Պողոսյանի կողմից ներկայացված փաստաթղթերը, որոնք իբր հերքում են Պանամական օֆշորի փաստաթղթերը: Ըստ այդմ, քրգործը կկարճեն, եւ Միհրան Պողոսյանը կլծվի 2017-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու «սուրբ» գործին»:
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր