17:01 - Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան         16:30 - Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել, եվրոն թանկանալ      16:06 - Աշխարհի միակ կառավարությունը,որը համաճարակի՝ տնտեսության վրա ունեցած խիստ բացասական ազդեցության պայմաններում որոշում է կայացնում    

05 հոկ 2016 18:24

Ո՞ւմ են շնորհելու «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչումը

 
Երեւանի ավագանին այսօր գումարած արտահերթ նիստում հաստատել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը՝ Երեւանի 2798-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաեւ հայրենական սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունների եւ տարած փայլուն հաղթանակների համար հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Գեւորգի Ալեքսանյանին «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու որոշման նախագիծը։

Երեւանի 2798-րդ տարեդարձի առթիվ, նկատի առնելով սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը, միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունները եւ տարած փայլուն հաղթանակները՝ Երեւանի ավագանին հաստատել է նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Ռուսաստանի եւ Հայաստանի չեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, Ռուսաստանի Դաշնության միջազգային կարգի սպորտի վարպետ Միհրան Էդիկի Հարությունյանին «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու որոշման նախագիծը։

Ստեղծագործական ակնառու հաջողությունների, թատերարվեստում ներդրած նշանակալի ավանդի եւ բազմամյա վաստակի համար ավագանու որոշմամբ «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Արտյոմի Քոթանջյանին: 

Ավագանու մեկ այլ որոշմամբ, առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության եւ ունեցած վաստակի համար «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ Սառա Մանթաշի Եսայանին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր