10:00 - Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն.«Ժողովուրդ»         19:43 - Կորոնավիրուսային հիվանդությունից 89 ամյա պացիենտը մահացել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում      17:33 - Կարելի է ասել, որ մենք հաղթեցինք պատերազմը.Վրաստանում ծանր հիվանդներն ապաքինվում են    

06 հոկ 2016 09:55

Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» համալիրում տեղի է ունեցել Ծառուկյանի եւ ԲՀԿ վերնախավի հանդիպումը: Ըստ մեզ հասած տեղեկությունների, քննարկվել է Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը: Ըստ մեր աղբյուրների՝ նախնական որոշում է կայացվել, որ Ծառուկյանը հետ է վերադառնում: Մեր թղթակիցը լուրը պաշտոնապես ճշտելու համար կապ է հաստատել Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ: Վերջինս ասել է, որ վերոնշյալ հանդիպման մասին տեղեկատվության չի տիրապետում, Ծառուկյանի եւ ԲՀԿ-ականների հանդիպման ու կայացված որոշման մասին տեղեկությունը կճշտի այսօր»:
 
Առավել մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր