19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

06 հոկ 2016 10:27

Նորանշանակ միլիոնատեր նախարարը.«Հայկական ժամանակ»

 
 
«ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա 1 առանձնատուն ունի և երկու բնակարան։ Նորանշանակ նախարարը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել:
 
Իգնատի Առաքելյանը հայտարարագրել է նաև 1027 եվրո արժողությամբ արժեթուղթ։ Պաշտոնը ստանձնելու դրությամբ՝ սեպտեմբերի 20-ին. նա ունեցել է 21.7 միլիոն դրամ, մոտ 72 հազար ԱՄՆ դոլար և մոտ 78 միլիոն եվրո։
 
Իգնատի Առաքելյանը մինչ նախարար նշանակվելը եկամուտ է ստացել աշխատավարձից և գույք օտարելուց։ Աշխատավարձը կազմել է 63.8 միլիոն դրամ, իսկ գույքի օտարումից ստացել է 47 հազար և անհասկանալի է, թե ինչ քանի որ հայտարարագրի այս հատվածը նախարարը թերի է լրացրել (շի նշել գումարի արժույթը)։ նկատենք նաև, որ Իգնատի Առաքելյանը միայն հիշյալ դեպքում չէ, որ թերի է լրացրել փաստաթուղթը, նա նաև չի նշել, թե ինշ գույք է վաճառել, դրա տեսակն ու բնութագիրը։
 
Հիշեցնենք, որ Իգնատի Առաքելյանը նախարար նշանակվելուց առաջ աշխատել է «Պեռնո Ռիկար» ընկերությունում։ 1998-2016 թթ. եղել է Երևանի կոնյակի գործարանի «Պեռնո Ռիկար» խմբի փորձագետ-հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր