16:57 - Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար         16:33 - Տեսանյութ.Հատուկ հանդերձանքով բժիշկները Ազգային ժողովում են      16:07 - 17-ամյա տղան կալանավորվել է՝ 21-ամյա տղայի սպանության համար. գցել է գետնին ու շարունակել է բռունցքով հարվածել    

06 հոկ 2016 10:52

Հալեպում հրթիռակոծության արդյունքում վիրավորված հայը մահացել է

 
Նախօրեին Հալեպի Նոր Գյուղ թաղամասում հրթիռակոծության հետևանքով վիրավորված 57-ամյա Հակոբ Չալլաքյանը մահացել է: Այս մասին հայտնում է Հալեպի հայկական «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը:
 
Այսպիսով՝ հոկտեմբերի 5-ին Հալեպի Նոր Գյուղ թաղամասում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 3-ի:

Երեկ կեսօրին զինված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել էին Հալեպի Նոր Գյուղ, Մոգամբո, Մուհաֆազա շրջանների խաղաղ բնակչությանը:

Նոր Գյուղում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել էր երկու հայ` 30-ամյա Գասպար Շաթյանն ու 29-ամյա Մովսես Մովսեսյանը: 
 
Վիրավորների թվում է նաև հայազգի Վարուժան Տոնապետյանը: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն:


Նշենք, որ սեպտեմբերի 30-ին Հալեպում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել՝ 11 հայ:
 
Սեպտեմբերի 30-ին Հալեպի Վիլլաներ և Նոր Գյուղ թաղամասերում հրթիռակոծության հետևանքով մահացած հայերի անուններն են՝
Արման Հինդոյան 
Ծիլա Ջաբաղջուրյան
Հասմիկ Կիրակոսյան- Բերեջիքլյան 
Միրեյ Հինդոյան 
Պիեռ Հարիրո 
 
Վիրավորները՝
Գառնիկ Կարապետյան
Ծովիկ Գապիքյան
Արա Արամյան
Մարի Կարապետյան
Արշակ Բերեջիքլյան
Յակուբ Հարիրո 
Ջորջ Հարիրո 
Հարութ Ավագյան 
Բեթի Լախոյան - Հինդոյան 
Մովսես Հինդոյան 
Նազար Զարմինյան




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր