17:34 - Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի         17:15 - «Տականք սրիկաներ, Հայրիկյանի միջնորդությո՞ւնն եք անտեսում». Պարույր Հայրիկյան      16:57 - Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում    

06 հոկ 2016 11:03

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 850 կրակոց

 
Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 850 կրակոց:

Արցախի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններում:

Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է «Իստիգլալ» եւ «Սեւ նետ» տիպի հեռահար դիպուկահար հրացաններ:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր