Երևանցիները ում են ցանկանում տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում․ Հարցում

Երևանի առջեւ կանգնած ամենակարևոր խնդիրներն առանձնացնելիս 37.1%-ը 2022թ մատնանշել է հասարակական տրանսպորտը, 2021-ին այդ կարծիքին է եղել 35,8%-ը։ 2022-ին աղբահանության խնդիրը կարեւորել է 25,1%-ը, մինչդեռ 2021-ին՝ 22,9%-ը։ 2022-ին գնաճը խնդիր է համարել 13,3%-ը, իսկ 2021-ին՝ 17,6%-ը։ Գործազրկությունը 2022թ կարեւորել է 11,1%-ը, մինչդեռ 2021-ին՝ 11,517,6%-ը, բնապահպանական խնդիրները՝ 10, 9%-ը՝ 2022թ, իսկ 2021-ին՝ 8,9 %-ը, բուժհաստատությունների վատ սպասարկումը 2022-ին նշել է 6,4%-ը, 2021-ին՝ 0,9%-ը։
Ըստ այս հետազոտության՝ քաղաքապետի պաշտոնում ցանկացել է Հրաչյա Սարգսյանին տեսնել հարցվածների 18,8%-ը, Հայկ Մարությանին՝ 6․6%-ը, Տիգրան Ավինյանին՝ 3,1%-ը, Վարդան Ղուկասյանին (Դոգ) 2,4%-ը, Լեւոն Քոչարյանին՝ 1,8%-ը։ 17,9%-ի կարծիքով չկա համապատասխան թեկնածու։