Լարվածությունը թոթափե՛ք, մի՛ նեղսրտեք. Հովհաննես Սահակյանի ակնարկը Էդմոն Մարուքյանին

«Մեր հարգարժան գործընկեր Հովհաննես Սահակյան, մեր կուսակցության անունը «Լուսավոր կետեր» չի: Չգիտեմ՝ որտեղից էր այդ վատ տրամադրվածությունը: Քաղաքական տեսանկյունից ճիշտ է, որ մենք իրար նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերենք: Ես, օրինակ, երբեք Հանրապետական կուսակցությանը չեմ ասում «Հանրապետական կետեր» »,-ասաց նա և կոչ արեց նաև գնահատականներ չտալ Սիսիանում քիչ ձայն հավաքած թեկնածուին:
Հովհաննես Սահակյանն իր ելույթում անդրադառնալով Էդմոն Մարուքյանի «նեղսրտելուն», ասաց. «Ճշմարտությանը պետք է կաողանալ նայել: Լարվածությունը թոթափե՛ք, մի՛ նեղսրտեք»: