18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

06 հոկ 2016 15:45

Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են մաքսային ընթացակարգեր՝ կապված ԲԹԿ երկաթուղու մոտալուտ կառուցման հետ

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում քննարկվել են մաքսային ընթացակարգերը՝ կապված «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցման մոտալուտ ավարտի ու շահագործման հանձնման հետ:
Այդ մասին նշված է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի կայքում: Վրացական կողմի հրավերով կազմակերպված հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ղեկավար Շահին Բագիրովը, Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ազեր Հուսեինը, Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, Վրաստանի մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Խունդաձեն և այլ պատասխանատու անձինք:
Հանդիպման ժամանակ քննարկվել են մաքսային մարմինների առջև ծառացած առաջադրանքները՝ մաքսային կանոնների մշակում, միջոցառումների ժամանակին պլանավորում, որոնք անհրաժեշտ են գնացքների շարժը ձևակերպելու համար, ԲԹԿ-ի շահագործման հետ կապված նախապատրաստական աշխատանքների ավարտում:

Քննարկվել է նաև Վրաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային անցակետերում ենթակառուցվածքային հնարավորությունների ընդլայնման, ինչպեսև նոր ենթակառուցվածքների ստեղծման հարցը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր