22:02 - Օրվա խորհուրդ.Մարտի 28         21:00 - ՌԴ ՊՆ-ն հերքում է սպառազինությունների մատակարարումներու մասին տեղեկատվությունը      20:45 - Նախագահը, եթե իր երկրում 15 տոկոս վարկանիշ ունենար ու մի քիչ էլ արժանապատվություն, հաջորդ օրը կամ կհեռանար, կամ կինքնահրկիզվեր    

06 հոկ 2016 16:24

Գոռ Սուջյանի կյանքը վտանգված է եղել․ պարզաբանում է երգչի կինը

 
«Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը, որն օրեր առաջ բժշկի սխալի պատճառով հայտնվել էր կյանքի ու մահվան եզրին, արդեն իրեն լավ է զգում եւ տանն է: Նա «Արամյանց» բժշկական կենտրոն էր դիմել բարձր ջերմության պատճառով: Թերապեւտ Կարինե Սմբատովնա Մարգարյանը նրան հակաբիոտիկ էր ներարկել, ինչի հետեւանքով նրա մոտ անաֆիլակտիկ շոկ էր սկսվել. սուր ալերգիկ ռեակցիա դեղից, որը հաշված րոպեների ընթացքում կարող է սպանել մարդուն: Ռոք երգչի կինը՝ Վարսա Մինասյանը, նշել է, որ նա փրկվել է եւ իրեն լավ է զգում միայն նույն կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետների շնորհիվ:
«Այդ բժշկուհին պնդում էր, որ ինքը կուղղի իր արածը եւ սավաններով թրջոցներ էր դնում, բայց օգնել կարող էին միայն վերակենդանացման բաժանմունքի մասնագետները՝ ներարկելով տարբեր դեղամիջոցներ եւ միացնելով թթվածին, որովհետեւ այդ պահին մարդը հաշված վայրկյանների ընթացքում շնչահեղձ է լինում: Նրանք դա արեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ: Գոռը հիմա առողջ է, ամեն ինչ կարգին է Աստծու փառքով»,- պատմեց երգչուհին:
Ավելի վաղ, ֆեյսբուքի իր էջում Վարսան գրել էր, որ բժշկուհուն նախապես տեղյակ են պահել, որ Գոռն ալերգիկ է, սակայն նա անփույթ է գտնվել: Բժշկուհու դեմ բողոք չի ներկայացվելու. երգիչը չի ցանկանում ընթացք տալ տեղի ունեցածին: Ամեն դեպքում, Վարսան նպատակահարմար է գտել լրատվամիջոցների օգնությամբ հանրայնացնել դեպքը:
«Ամուսինս չի ցանկանում բողոք ներկայացնել: Նա նաեւ չէր ուզում, որ ես բարձրաձայնեմ, բայց չէի կարող լռել»,- ասաց նա:
Վարսայի խոսքով՝ բժշկուհին չի հետաքրքրվել Գոռի առողջությամբ եւ չի ընդունել իր սխալը, սակայն «Արամյանց» բժշկական կենտրոնի տնօրինությունը կապ է հաստատել իր հետ եւ խոստացել է ուսումնասիրել հարցն ու որոշել բժշկուհու ապագան հիվանդանոցում:


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր