17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

06 հոկ 2016 18:00

Նորայր Վարդանյանի դոպինգ թեստը դրական է. Հայաստանի հավաքականը կարող է որակազրկվել 1 տարով

ԱՄՆ-ի չեմպիոն, ծանրորդ Նորայր Վարդանյանը ժամանակավորապես զրկվել է մրցումների մասնակցելու իրավունքից` հակադոպինգային կանոնադրության խախտման պատճառով: Այդ մասին հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) պաշտոնական կայքը: Յուրի Վարդանյանի որդու դոպինգ թեստը դրական արդյունք է տվել: Նրա արյան մեջ հայտնաբերվել է արգելված անաբոլիկ ստերոիդ:
Նորայր Վարդանյանը ծնողների հետ ԱՄՆ է տեղափոխվել և 2008 թվականին երկրի չեմպիոն դարձել: 2009-ին նա վերադարձել է Հայաստան և ազգային թիմի կազղմում մասնակցել Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիադային: 94 կգ քաշային կարգում նա զբաղեցրել է 11-րդ տեղը:
Հիշեցնենք, որ հակադոպինգային կանոնադրությունը խախտելու համար ժամանակավորապես զրկված են նաև ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանը և Տիգրան Մարտիրոսյանը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձայն՝ մեկ երկրից երեք մարզիկի որակազրկման դեպքում երկրի ամբողջ հավաքականը կարող է որակազրկվել մեկ տարով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր