18:00 - Ադրբեջանը սսկվել է, ոնց որ տեղյակ են մեր նոր տեղական զենքերից         17:27 - Ով կփոխարինի Վանեցյանին      17:10 - Ծրարներում նշված են եղել ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը    

08 հոկ 2016 09:30

Պաշտպանության նախարարության ղեկավար պաշտոններից զինվորականներ կազատվեն. ինչ է սպասվում երիտասարդ կադրերին. «Ժողովուրդ»

 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մովսես Հակոբյանին ՀՀ պաշտպանության փոխնախարար-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատելուց և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ նշանակելուց հետո ՊՆ ղեկավար կազմում այլևս ոչ մի գեներալ չի մնացել: ՀՀ ՊՆ բոլոր երեք տեղեկալները` Դավիթ Տոնոյանը, Արա Նազարյանը և Դավիթ Փախչանյանը, քաղաքացիական անձինք են:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության մյուս ղեկավար պաշտոններից ևս առաջիկայում զինվորականները ազատվելու են: Երիտասարդ կադրերը կտեղափոխվեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայության ստորաբաժիններ, իսկ տարեցները կուղարկվեն թոշակի: Ենթադրվում է, որ աստիճանաբար պաշտպանության նախարարությունը կվերածվի մի գերատեսչության, որը մշակում է բանակի զարգացման քաղաքականությունը ու լուծում նյութական ապահովության հետ կապված խնդիրները, իսկ ռազմական գործառույթները կվերապահվեն ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին և նրա ստորաբաժիններին»:
 
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր