13:01 - Պրն վարչապետ, փոխե՛ք Ձեր հաղորդակցության ռազմավարությունը,դուք անգրագետ, գռեհիկ կարծիքներ կարդալուց լա՞վ եք զգում         12:53 - Մեկ տարեկան աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին      12:34 - Ռուսական Առաջին ալիք.«Եղբայրական Հայաստանում» կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում    

08 հոկ 2016 10:00

Նորանշանակ նախարար պարզվում է պատկառելի հարստություն ունի․«Ժողովուրդ»

 
«Ժողովուրդը» գրում է. ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը, պարզվում է, բավական պատկառելի հարստություն ունի: Նա պաշտոնապես հայտարարագրել է 2 բնակարան, մեկական հողամաս, ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն, այգետնակ եւ անհատական բնակելի տուն: Նա ունի «Mercedes-Benz S 350 L», «Merceses-Benz S 500 L 4 Matic» եւ «Posche Panamera GTS 4.8» մակնիշի ավտոմեքենաներ: Հայտարարագրել է 50 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս: Նրա փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 520 հազար դոլար եւ 15 մլն 200 հազար դրամ: Իսկ ինչ վերաբերում է գումարային ունեցվածքին, ապա նշենք, որ նախարարը պաշտոնապես ունի 26 մլն 192 հազար դրամ, 627 հազար 926 դոլար, 321 հազար 966 եվրո: Այս տարվա ութ ամիսներին նրա եկամուտները կազմել են 56 մլն 157 հազար դրամ, որից աշխատավարձը կազմել է ընդամենը 1 մլն 440 հազար դրամ: Իսկ մնացած գումարները նա հայտարարագրել է որպես շահաբաժին կամ վարձակալության դիմաց ստացված եկամուտ: Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը մինչեւ նախարար նշանակվելը զբաղեցրել է «GNC-ալֆա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր