18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

08 հոկ 2016 12:06

Մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Իլհամ Ալիև

 
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատկանշական հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ: Այս մասին հայտնել է haqqin.az-ը: 

«Մեզ վրա փակ դռների ետևում ճնշում են գործադրում, նպատակ ունենալով ստիպել ճանանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մենք չենք բացահայտում շատ մանրամասներ, քանի որ գոյություն ունի դիվանագիտություն: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ Ադրբեջանի դեմ ակտիվ արշավ է իրականացվում: 
«Քանի դեռ մենք իշխանության գլուխ ենք, Ադրբեջանը երբեք չի տա իր համաձայնությունը»,- ասել է Ալիևը՝ խոստանալով վերականգնել տարածքային ամբողջականությունը: 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր