Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող․ ՊՆ խոսնակ          Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջուր»       Այդ ընկերության տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում Ադրբեջան. Ալեն Ղուլյան    

08 հոկ 2016 12:10

Մանրամասներ Վրաստանում ընտրությունների մասին

 
Հոկտեմբերի 8-ին, Վրաստանում սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Խորհրդարանում ընտրվում է 150 պատգամավոր, որից 77-ը համամասնական, 73-ը մեծամասնական ընտրակարգով:
Ընտրությունները կայացած են համարվում ցանկացած մասնակցության դեպքում:

Հոկտեմբերի 8-ի ընտրություններին մասնակցում են 19 կուսակցություն և 6 դաշինք:
Մեծամասնական ընտրակարգով մասնակցում է 835 թեկնածու: 1 մանդատին միջինը հավակնում է 11 թեկնածու:
3 միլիոն 513 884 վրաստանցի երկրի տարածքում և երկրի տարածքից դուրս իրավունք ունի մասնակցել քվեարկությանը:
Ընտրություններին հետևելու է մոտ 74000 դիտորդ, լուսաբանելու է ավելի քան 5300 լրագրող:

Վրաստանում քարոզության իրականացման լռության օր չկա: Քարոզչությունն իրականացվում է ընտրությունների նախորդ օրը, ընտրությունների օրը, սակայն այդ ամենը՝ ընտրատեղամասի տարածքից դուրս:
Քվեաթերթիկները վրացերեն են, իսկ Ջավախքում և Քվեմո Քարթլիում՝ նաև հայերեն ու ադրբեջաներեն:
Էքզիթ-փոլի արդյունքները հայտնի կլինեն ժամը 20:00-ին:

Յուրաքանչյուր ոք Վրաստանի ԿԸՀ կայքում կարող է հետևել ընտրությունների ընթացքին իր նախընտրած տեղամասում:
Խորհրդարանում հայտնվելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը:  

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր