Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող․ ՊՆ խոսնակ          Այդ ընկերության տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում Ադրբեջան. Ալեն Ղուլյան       Այնուամենայնիվ,անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա    

08 հոկ 2016 15:28

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այցելել է Ծիծեռնակաբերդ․Լուսանկարներ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Քաղաքապետը ծաղիկ է դրել անմար կրակի մոտ։
Երեկ Երեւան ժամանած քաղաքապետը այցելել էր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Էքսկուրսիայի վերջում Իդալգոն գրառում է թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Պատմության ճշմարտությունը, հիշողությունը ձեւավորում է մարդկության ապագան։
Հարգանքներով՝ Անն Իդալգո»։

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը պատվավոր հյուրին նվիրեց շնորհակալագիր՝ անցյալ տարի Փարիզում կայացած՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման համար։
Վերջում Իդալգոն եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում։
 
 
 
 
 
 
 
 
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր