18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

08 հոկ 2016 20:39

Վրաստանում ադրբեջանական գյուղ են ժամանել հատուկջոկատայիններ. քվեարկությունը դադարեցվել է

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ավարտին մնացել են հաշված րոպեներ, ամենաթեժ կետերից էր Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Կիզիլ-Աջլո գյուղի թիվ 48 ընտրատարածքը, որտեղ Rustavi2.com-ի փոխանցմամբ՝ քվեարկությունը դադարեցվել է: Պատճառն այն է, որ իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության աջակիցները փորձել են կրկնակի քվեարկություն և «կարուսել» իրականացնել, ինչից հետո «Միացյալ ազգային շարժման» և «Վրացական երազանքի» աջակիցներն ընդհարվել են:
Անհայտ անձինք քարեր են նետել ոստիկանների և ընտրատեղամասի պատուհանների ուղղությամբ, Մառնեուլի են ժամանել Ներքին գործերի նախարարության հատուկջոկատայինները, որոնք ընտրատեղամասից հեռացրել են հանձնաժողովի անդամներին: Մառնեուլիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություններով հանդես են եկել քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
«Պաատա Բուրճուլաձե-Պետությունը ժողովրդի համար» ընտրական դաշինքի առաջնորդ Պաատա Բուրճուլաձեն մամուլի ասուլիսի ժամանակ խաղաղության կոչ է արել, իսկ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին հորդորել է ընդունել, որ պարտվել է. «Նա պարտվել է, թող տղամարդու պես պահի իրեն»:
«Վրացական երազանքի» ներկայացուցիչ  Իրակլի Կոպախիձեն կատարվածի մեջ մեղադրել է «Միացյալ ազգային շարժմանը»:
Միջադեպին անդրադարձել է նաև «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, որն ասել է, որ մեղավորները պատժվելու են:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր