Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը          Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ միջոց լինել քաղցկեղի դեմ       ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն՝ Երեւանում    

10 հոկ 2016 12:26

Թբիլիսիի 18 մեծամասնական ընտրատարածքում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Грузия Online-ը գրում է․ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Թբիլիսիի 22 մեծամասնական ընտրատարածքներից 18-ում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի։
 
ԿԸՀ-ն արդեն հաշվարկել և հրապարակել է մեծամասնական ընտրատարածքների բոլոր ընտրատեղամասերի տվյալները: Երկրորդ փուլ կանցկացվի բոլոր այն շրջաններում, որտեղ ոչ մի թեկնածու չի կարողացել հաղթահարել 50 տոկոսի շեմը:
 
Հաղորդվում է, որ չորս մեծամասնական ընտրատարածքում, որտեղ հաջողվել է ընտրել թեկնածուի, ձայների մեծամասնությունը ստացել են «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներկայացուցիչները:
 
Վրաստանում հոկտեմբերի 8-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարան է անցնում երեք կուսակցություն: Քվեաթերթիկների 99,92 տոկոսի հաշվարկից հետո իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը, հավաքել է 48,6 տոկոս ձայն, երկրորդ տեղը 27,14 տոկոսով զբաղեցնում է Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունի նաև «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը, որը հավաքել է ընտրողների ձայների ուղիղ 5 տոկոսը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր