17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

10 հոկ 2016 14:18

Թրամփի հետ սկանդալային տեսագրությունից հետո հաղորդավարը հեռացվել է աշխատանքից

 
Հեռուստահաղորդավար Բիլլի Բուշը, որի զրույցն է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ եղել սկանդալային տեսանյութում, հեռացվել է NBC հեռուստաալիքում աշխատանքից: Այս մասին կիրակի հայտնել է The New York Times թերթի էլեկտրոնային տարբերակը:
Նրա տրամադրության տակ է հայտնվել ծառայողական գրություն, որը տարածել է հեռուստաալիքի ղեկավարությունն աշխատակիցների շրջանում: Դրանում ասվում է, որ «Բուշի թույլ տված արտահայտություններին արդարացում չկա»: Որքան ժամանակով է հաղորդավարը հեռացվել աշխատանքից Today հեռուստաշոուում՝ առայժմ չի նշվում:

Ուրբաթ Թրամփը հայտնվել է աղմկոտ սկանդալի կենտրոնում, երբ The Washington Post պարբերականը հրապարակել է 2005 թվականի տեսագրություն, որում լսվում է, թե ինչպես է Թրամփը ամերիկացի հաղորդավար Բիլի Բուշի հետ խոսակցության ժամանակ իրեն թույլ տալիս գռեհիկ և սեքսիստական արտահայտություններ կանանց հասցեին: Զրույցի ընթացքում միլիարդատերը հիշատակել է, թե ինչպես է հետապնդել ամուսնացած կնոջ: Բուշը խոսակցությունը բավական անպարկեշտ ձևով է վարել:

Թրամփը հրապարակավ ներողություն է խնդրել իր խոսքերի համար, բայց նրա կուսակցության պաշտոնատար անձինք դատապարտել են նրան, իսկ ոմանք դադարեցրել են իրենց աջակցությունը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր