17:22 - Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...         16:45 - Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը      16:07 - Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին    

10 հոկ 2016 15:52

Արցախում վիրավորված զինծառայողին ուղղաթիռով տեղափոխում են Երեւան

 
Հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած  զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանին ուղղաթիռով Երեւան են տեղափոխում՝ հետագա բուժումը շարունակելու նպատակով, հայտնում է armtimes.com-ը։
 
Զինծառայողը վիրավորում ստանալուց հետո տեղափոխվել էր հոսպիտալ, որտեղ վիրահատվել էր: 
«Շտապ կարգով Ստեփանակերտից ժամանած բժշկական խմբի կողմից տեղում վիրահատվել է և գտնվում է կայուն ծանր վիճակում: Ավելի ուշ՝ կոմայից դուրս չեկած՝ տեղափոխվել է Կենտրոնական Հոսպիտալ: Քիչ առաջ Արցախից զանգեց ընկերս եւ հայտնեց, որ 1 ժամ առաջ Հայկը դուրս է եկել կոմայից, տեսակցել են ու զրուցել նրա հետ»,- ֆեյսբուքյան իր էջում 2 օր առաջ գրել է զինվորի բարեկամներից Արթուր Եղիազարյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր