13:32 - Հարված ադրբեջանցիներին՝ գոտկատեղից ցած.Ավիաընկերությունն Արցախն ընդգրկել է Հայաստանի կազմի մեջ         13:31 - Մտածել են մեջը եսիմ ինչեր կան, եթե հետ չվերադարձնեն, անձամբ կխառնվեմ. Հովհաննես Թամամյանը՝ իր մեքենան թալանողների մասին      13:10 - Տեսանյութ. Դատարկ-դատարկ խոսում ես. հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, ազգի բոլոլա եք սարքել    

07 հուն 2016 09:05

«Ժողովուրդ». Արտաքին գործերի նախարարությունն առաջիկայում նոր փոխնախարար կունենա՝ Խոսրով Հարությունյանի փեսան

«Արտաքին գործերի նախարարությունն առաջիկայում նոր փոխնախարար կունենա։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն առաջիկա օրերին կնշանակվի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար։ Հիշեցնենք, որ Պապիկյանը Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի փեսան Է, դստեր ամուսինը։ Իսկ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, այս տարվա մարտի 4-ից ԱԳ փոխնախարար է։ Մինչ այդ նա մոտ մեկ տարի պաշտոնավարեց որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ։ Ու եթե այսպես շարունակվի, ապա Խոսրով Հարությունյանն իր ողջ ընտանիքն աշխատանքի կտեղավորի ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։ Ի դեպ, «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում Արմեն Պապիկյանին կփոխարինի Պարույր Հովհաննիսյանը։ Վերջինս ներկայումս զբաղեցնում Է ՀՀ ԱԳ Եվրոպայի վարչության պետի պաշտոնը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր