22:36 - Եղանակը Հայաստանում նոյեմբերի 19-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 19      21:40 - Կենդանակերպի ամենաուժեղ նշանը    

10 հոկ 2016 16:44

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները բարձրացրել են ՀՀ–ին պատկանող «Իսկանդերների» հարցը

ԵԵԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանն իր ֆեսբուքայն էջում գրում է.
 
«ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը մեկնարկեց ԵԺԿ քաղաքական խմբի նիստով։ Ադրբեջանի ներկայացուցիչ Ռովշան Ռզաևն անգամ այստեղ ի ցույց դրեց իր երկրում տիրող տրամադրությունը՝ հարց բարձրացնելով Հայաստանի Իսկանդերների մասին և հրավիրելով ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոուլի ուշադրությունը Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող աջակցությանը։ 
Ինձ մնում է ավելացնել՝ Wow!»:

ՀՀ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն էլ այս առիթով գրել է.

«ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի նիստին բարձրացրեցի նույն խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը: Նա մեղադրվում է Միլանի դատախազության կողմից 2012-2014 թթ. Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար, ինչը հեղինակազրկում է ԵԺԿ քաղաքական ընտանիքի հեղինակությունը եվրոպացիների աչքում: Խնդրի շուրջ արձագանքեց նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը»:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր