13:52 - Տարաբնույթ ստեր են շրջանառության մեջ դրվել.սև ցուցակում հայտնվել է ՀՀ-ն, այլ ոչ թե որևէ ավիաընկերություն         13:31 - MI6 բրիտանական հետախուզական գործակալության նախկին ղեկավարի կարծիքով՝ նոր կորոնավիրուսը հայտնվել է չինական լաբորատորիայում      13:10 - Պրն վարչապետ, փոխե՛ք Ձեր հաղորդակցության ռազմավարությունը,դուք անգրագետ, գռեհիկ կարծիքներ կարդալուց լա՞վ եք զգում    

10 հոկ 2016 16:57

Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը

Վանաձորում այսօր` հոկտեմբերի 10-ին, Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը: Նա ընտրվեց նորընտիր ավագանու առաջին նիստի գաղտնի քվեարկության արդյունքում՝ ստանալով 19 կողմ ձայն:
Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ: «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններն հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ եւ պաշտպանել «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: Այս երեք ուժերը միասին ստացել են Վանաձորի ավագանու 33 տեղերից 18-ը, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին 15 մանդատ ունեն։ 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր