17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

11 հոկ 2016 13:01

Սերժ Սարգսյանին Նյու Յորքում դիմավորել են բողոքի ցույցով. Լուսանկարներ

 
Նախօրեից աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Սերժ Սարգսյանին տեղի հայերը դիմավորել են բողոքի ցույցով: «Սասնա ծռեր» խմբի համակիր Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում մի շարք լուսանկարներ է հրապարակել այդ միջոցառումից: 
 
«Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ի ընթացքում, որին մասնակցել է Սերժ Սարգսյանը, տեղի հայերը պարզած են եղել «Վերջ կոռուպցիային», «Դուք ընտրված նախագահ չեք», «Las Vegas, Monte Karlo Casino Royal, հelp Armenia» եւ այլ պաստառներ:
Բողոքի ակցիայի մասնակցիները վանկարկել են «Ազատություն Կարող Եղնուկյանին», «Ազատություն քաղբանտարկյալներին» եւ Սերժ Սարգսյանից պահանջել են դադարեցնել հայրենակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
 
  
 
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր