16:03 - Մենք չենք դանդաղում, զգույշ ենք. գալու է այդ օրը, միանգամից մաքրել հնարավոր չէ         15:45 - Հայր և դուստր Հովսեփն ու Անուշը Սիրիայում կռվում են թուրքերի դեմ      15:25 - Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են. Տեր Տաթև քահանա Մարուքյան    

11 հոկ 2016 13:47

Ադրբեջանի զինված ուժերը կարող են խոցել «Իսկանդերները»․Զաքիր Հասանով

 
Ադրբեջանական haqqin.az պորտալի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն զինծառայողների հետ հանդիպմանը առաջնագիծ այցի ժամանակ՝  հայտարարել է, թե «Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դրական քայլեր չի ձեռնարկում ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»։

Նա անդրադարձել է նաև «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերին, որոնք ցուցադրվել էին Երևանում՝ ռազմական շքերթի ժամանակ։
«Մենք ամբողջական տեղեկատվություն ունենք հայերի կողմից ցուցադրված հրթիռների մարտավարական-տեխնիկական բնութագրիչների մասին: Դա չի փոխել տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը՝ հօգուտ հակառակորդի։ Մենք լիակատար գերազանցություն ունենք բոլոր ուղղություններով»,- հայտարարել է Հասանովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի զինված ուժերը կարող են «խոցել այդ հրթիռները»։
«Մեր ԶՈՒ-ն ի վիճակի է ոչնչացնել հակառակորդի ռազմական ենթակառուցվածքը ցանկացած տարածության վրա»,- նշել է նա։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր