13:37 - Ինչպես օգտագործել թայմ-աութը.Գործող իշխանությունն ունի ընդամենը եւս 1-2 նման պոռթկման ռեսուրս         13:36 - «Համադասարանցիներ»սոց.կայքի օգտատերը շանտաժի միջոցով անչափահաս աղջկան հարկադրել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ      13:35 - Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվա գործառութային անձեռնամխելության երաշխիքից.Դատարան    

11 հոկ 2016 14:36

Պուտինը չի գնա Փարիզ՝ Օլանդի հետ հանդիպման

 
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի գնա Փարիզ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանուսա Օլանդի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Պուտինը հրաժարվել է մեկնել Ֆրանսիա այն բանից հետո, երբ ֆրանսիական կողմը հայտարարել է, որ քննարկվելու է միայն Սիրիայում առկա վիճակի մասին։  Ի դեպ, նախօրեին Օլանդը կասկած էր հայտնել Պուտինի հետ հանդիպելու անհրաժեշտության վերաբերյալ։ 

Պուտինի այցը Փարիզ պլանավորված էր հոկտեմբերի 19-ին։

Բացի Օլանդի հետ հանդիպումից՝ Պուտինը պլանավորում էր մասնակցել նոր ուղղափառ տաճարի բացմանը Փարիզում, ինչպես նաև այցելելու էր ռուսական արվեստի ցուցադրությանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր