20:23 - Սպանված զինվորների մայրերը ներեցին Աշոտին. ցմահ դատապարտյալը բացում է փակագծերը. Տեսանյութ         18:00 - Տեսանյութ. Այսօր Երուսաղեմում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսրայելը կորոշեն Իրանի դեմ պատերազմի ճակատագիրը      17:38 - Կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ. Տեսանյութ    

11 հոկ 2016 20:44

Ժաննա Ֆրիսկեի մայրը տանուլ է տվել «Life» ինտերնետ պարբերականի դեմ դատական հայցը

Ինչպես հայտնում է РИА Новости կայքը, Մոսկվայի Սավելովսկի դատարանն այսօր մերժել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մորը փոխհատուցել 21 միլիոն ռուբլի՝ Life կայքում հրապարակված հոդվածի համար,որտեղ նշվում է վերջինիս՝ խարդախության համար քրեական պատասխանատվության մեջ ներգրավվածություն ունենալու հնարավորության մասին: Դատական վեճը ծագել է «Իրավաբան. Ժաննա Ֆրիսկեի մորը սպառնում է պայմանական  ազատազրկում խարդախության համար» վերնագրով հոդվածի պատճառով,որտեղ Ազգային փորձագիտական պալատի փոխնախագահ Միխայիլ Ցիվինը պնդում է,որ երգչուհու մորը կարող է սպառնալ ազատազրկում խարդախության համար: Դիմումատուն նշել է,որ տվյալ հրապարակումը վարկաբեկում է իր պատիվն ու արժանապատվությունը: Նա իր հայցադիմումով պահանջել է հեռացնել այդ նյութը, տպագրել հերքում և վճարել 21 միլիոն ռուբլու չափով փոխհատուցում: Երգչուհու բուժման նպատակով «Ռուսֆոնդ» հիմնադրամի հավաքած գումարների  հետագա « ճակատագրի» հետ կապված սկանդալում է հայտնվել փաստաբանի մեկնաբանությունները: Հիմնադրամը  պնդում է,  որ  երգչուհու բուժման համար փոխանցվել է 25,01 միլիոն ռուբլի, բայց ծախսերի հաշվետվության մեջ նշվում է միայն 4,12 միլիոն: Երգչուհու ընտանիքը հերքում է այդ իրողությունը: 
Դատարանն ամբողջությամբ մերժեց Ժաննա Ֆրիսկեի հայցադիմումը: Քանի որ դատարանը հայտարարել է որոշման եզրափակիչ մասը, նման որոշման ընդունման պատճառները դեռևս հայտնի չեն: 
Հայտնի երգիչ Ժաննա Ֆրիսկեն մահացել է 2015թ. հունիսին, գլխուղեղի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո:




 


 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր