10:36 - 32 երկրի շուրջ 240 գիտնականներ կոչ են անում ԱՀԿ-ին վերանայել իր ցուցումները և ընդունել, որ ընդունել, որ կորոնավիրուսը փոխանցվում է օդով         10:16 - Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել      10:04 - Չինաստանում հիմա էլ բուբոնային ժանտախտն է գլուխ բարձրացրել    

12 հոկ 2016 13:38

Մերժվեց «Սասնա ծռեր»-ի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոցի հարցով բողոքը

 
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի՝ խափանման միջոցի հարցով բողոքը։

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամի պաշտպանները Վերաքննիչ դատարանում բողոքարկում էին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին։

Պետրոսյանը նշեց, որ դատարանն, վերահաստատեց նախաքննական մարմնի դիրքորոշումն, ըստ որի, ազատության մեջ գտնվելով նա կխոչընդոտի նախաքննությանը։

Զինված խմբի անդամների մի մասը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու, մյուս մասը՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու, փոխադրելու և շենք-շինություններ զավթելու հոդվածներով։ «Սասնա ծռեր»-ի անդամները չեն ընդունում մեղքը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր