17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

12 հոկ 2016 14:47

ԵԽԽՎ նիստին Նաիրիա Կարապետյանը՝ Միհրան Հարությունյանին ոսկե մեդալից զրկելու մասին

 
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ
 
Զեկույցը վերաբերում է մի հարցի, որն առաջին հայացքից ոչ շատ կարևոր է թվում, բայց իրականում մի ոլորտ է, որ միավորում է մարդկանց, ժողովուրդներին և հասարակությունների: Սպորտն իրոք համաշխարհային ճանաչում ունի: Եվ միանշանակ այն պետք է ազատ լինի և հեռու լինի քաղաքականությունից, անարդարությունից և անհավասարությունից, սրանց ցանկացած ձևից: Սպորտը պետք է լինի հստակ և մաքուր: Եվ հիրավի, ցանկացած մարզիկի համար ամենացանկալի բարձրագույն նպատակը Օլիմպիական խաղերին հաղթանակն է: Այս տարին Օլիմպիական տարի էր, և այստեղ գտնվող երկրներից շատերը պատիվ ունեցան մասնակցելու և հաղթելու այդ խաղերին: Իմ երկիրն էլ ունի ոսկե մեդալ, և ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել հունահռոմեական ոճում օլիմպիական չեմպիոն դարձած հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: Բայց ցավոք, սպորտում ևս, ինչպես մենք տեսնում ենք, շատ են նաև անարդարությունները, երբ մրցավարները դատելիս չեն հենվում խղճի և կանոնների վրա, այլ փորձում են ինչ-ինչ ծառայություններ մատուցել որոշ ազդեցիկ մարդկանց: Դրա վառ օրինակն մենք ականատես եղանք Ռիոյի խաղերի ժամանակ, երբ հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից և ստացավ արծաթ միմիայն մրցավարի կողմնակալ և անարդար գնահատման պատճառով:
 
Պարտադիր չէ լինել մասնագետ, որպեսզի համոզվեք իմ ասածում, բավական է դիտել ներկաների զարմանքը և վերաբերմունքը, երբ հայտարարվեցին արդյունքները. բոլորը սուլում էին այսպես կոչված չեմպիոնին և ծափահարում Միհրանին: Այս օրինակը միակը չէ. բռնցքամարտում մենք տեսանք նույնը՝ Նարեկ Աբգարյանը և Հովհաննես Բաչկովը ևս անարդար մրցավարների տուժողներ են: Հարգելի գործընկերներ, ես կոչ եմ անում Խորհրդարանական Վեհաժողովին աչք չփակել այս ամենի վրա և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել և ազդել միջազգային տարբեր սպորտային ֆեդերացիաների, հատկապես հունահռոմեական ֆեդերացիայի վրա, միասնական պայքար մղել և վերականգնել արդարությունը: Անարդարություն ցանկացած դրսևորում մթագնում է ոչ միայն Օլիմպիական խաղերի համբավը, այլև կոտրում սպորտի բնույթը, մարզվելու, առաջ գնալու և հաղթելու հավատը և հույսը: Ժամանակակից Օլիմպիական խաղերի հայր Պիեռ դե Կուբերտեն մի անգամ ասել է. «Օլիմպիական խաղերում կարևորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը. Էականը կյանքում ոչ թե նվաճելն է, այլ պայքարելը»: Թույլ տվեք հավելել. եթե անարդարության հետևանքով մեռնում է հույսը, որևէ մեկը այլևս չի հավատալու սպորտին: Այնպես որ, հարգարժան գործընկերներ, եկե՛ք վերականգնենք հավատը: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր