17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

12 հոկ 2016 19:00

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով նոր դատախազներ են նշանակվել

 
ՀՀ գլխավոր դատախազի Արթուր Դավթյանի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական Կարեն Ավագի Գաբրիելյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազ՝ ազատվելով նույն մարզի դատախազի տեղակալի պաշտոնից: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։ 

Մեկ այլ հրամանով, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Վաղարշակի Գևորգյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազի պաշտոնից:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Սուրենի Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր