17:05 - Ջուր չի լինելու         16:50 - Ինչպես են Երևանում պոռնկությամբ զբաղվեղ կանայք բերման ենթարկվում. տեսանյութ      16:30 - 25 ավտոմեքենա Է բախվել Վրաստանի կենտրոնական ավտոմայրուղում    

13 հոկ 2016 09:53

Գագիկ Ծառուկյանը նոր պաշտոն կստանա․«Հայկական ժամանակ»

 
«Հայկական ժամանակ» թերթին ԲՀԿ-ամերձ շրջանակներից հայտնի է դարձել, որ նոյեմբերին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը: Սույն համագումարի ժամանակ, ըստ նույն աղբյուրների, կուսակցությունում նոր պաշտոն է ստեղծվելու՝ ԲՀԿ խորհրդի նախագահ: Այդ պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը ԲՀԿ-ի շուրջ անցյալ տարվա փետրվարին տեղի ունեցած սկանդալային իրադարձությունների ժամանակ լքեց կուսակցության նախագահի պաշտոնը: Ծառուկյանը, սակայն, ԲՀԿ-ից դուրս չեկավ: Մեր աղբյուրները հայտնում են նաև, որ ԲՀԿ գործող նախագահ Նաիրա Զոհրաբյանը կուսակցության նոյեմբերյան համագումարի ժամանակ կրկին կընտրվի կուսակցության նախագահի պաշտոնում: «ՀԺ»-ն տեղեկացրել էր, որ վերջին մի քանի ամիսներին ԲՀԿ-ն հող էր նախապատրաստում Ծառուկյանի վերադարձի համար: Երեկ էլ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարում էր, թե ժողովուրդն է պահանջում Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն»: 
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր