17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

13 հոկ 2016 10:59

Վրաերթ Սեբաստիայի փողոցում. տուժածի վիճակը գնահատվում է ծանր

Հոկտեմբերի 13-ին, ժամը 06.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 141/5 հասցեի մոտակայքում «ՎԱԶ-2109» մակնիշի 03 OO 459 պետհամարանիշով (վարորդ՝ 1975 թ. Վ. Ղ.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու, ով մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով տեղափոխվել է Աստղիկ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր