11:00 - Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը. ուղիղ միացում         10:45 - Խոսրով Հարությունյանը մինչ հարց հնչեցնելն իր պարտքն էր համարում քծնել պաշտոնյաներին.«Հրապարակ»      10:30 - Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում Երևան քաղաքում նոր բիզնես կենտրոն կբացի. ՀԺ    

13 հոկ 2016 11:08

Ես չեմ կարող, կինս՝ Միշելը, թույլ չի տա ու կասի՝ բավակա՛ն է․ Բարաք Օբամա

 
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ, պատասխանելով ներկաներից մեկի՝ ևս 4 տարի նախագահելու խնդրանքին, ասել է, որ կինն իրեն հաստատ թույլ չի տա նման բան անել:
 
«Ես չեմ կարող, կինս՝ Միշելը, թույլ չի տա ու կասի՝ բավակա՛ն է»,- կատակով ասել է Օբաման: Աղբյուրը հավելում է, որ նախագահի արտահայտությունը համընդհանուր ծիծաղ ու իրարանցում է առաջացրել:
 
Այնուհետ Օբաման, անցնելով ավելի լուրջ տոնի, ասել է, որ ինքն ու իր վարչակազմը պետք է հեռանան:
 
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարն ընթանում է հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջև:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր