10:18 - Տնտեսական ճգնաժամի հետևանքները կարող են ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակի տարածումը․«Փաստ»         10:00 - Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն.«Ժողովուրդ»      19:43 - Կորոնավիրուսային հիվանդությունից 89 ամյա պացիենտը մահացել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում    

13 հոկ 2016 15:19

Կողոպտված Քիմ Քարդաշյանը՝ զինյալ հարձակումից ժամեր անց․ Տեսանյութ

Նոր մանրամասներ Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործում: TMZ-ը գրում է, որ Փարիզում կողոպուտից հետո ինչ-որ մեկը (հայտնի չէ՝ ով եւ, ամենակարեւորը, ինչպես) տեսագրել է Քիմ Քարդաշյանին: Քիմը ծածկված պառկած է անկողնում եւ խոսում է ինտերնետով: Եվ դա այն պահին, երբ ոստիկանությունն արդեն խուզարկում էր սենյակը՝ ապացույցներ գտնելու համար: Առայժմ հայտնի չէ, թե ով է տեսանյութի հեղինակը, սակայն ինքնությունը պարզելուց հետո այդ անձին մեղադրանք կառաջադրվի՝ «անձնական կյանքին միջամտելու» մասին ֆրանսիական օրենքը խախտելու համար (Ֆրանսիայում արգելված է որեւէ մեկին մասնավոր տարածքում առանց նրա համաձայնության նկարահանելը): Տեսանյութի հեղինակը, ի դեպ, 50 հազար դոլարի չափով տուգանք կվճարի եւ մեկ տարով ճաղերի հետեւում կհայտնվի:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր