«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

13 հոկ 2016 16:00

Ամերիկյան կինոակադեմիան կարծում է, որ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը հարմար չէ «Օսկարին»

Ամերիկյան կինոակադեմիան կարծում է, որ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որը Հայաստանն «Օսկարի» է առաջադրել, հարմար չէ մեր երկրի կողմից առաջադրվելու համար դրա ստեղծման գործում ռուս կինեմատոգրաֆիստների մեծ ներդրման պատճառով, սակայն Հայաստանը, այնուամենայնիվ, հույս ունի, որ ֆիլմը կընդգրկվի թեկնածուների ցուցակում: Այս մասին հայտնում են ֆիլմարտադրողի մամլո ծառայությունից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 1988 թվականի երկրաշարժի մասին «Երկրաշարժ» ֆիլմը Հայաստանի ազգային կինոակադեմիան «Օսկարի» է առաջադրվել «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմի պրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսեսյանը, Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանները, դերասաններ Վիկտոր Ստեփանյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը, ինչպեսև Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Հայաստանի մշակույթի նախարարությունը չեն համաձայնել Ամերիկյան կինոակադեմիայի հիմնավորումներին, որ ֆիլմի ստեղծագործական կազմում չափազանց շատ ռուսներ կան և ոչ բավարար թվով հայեր «Օսկարի» առաջադրվելու համար: Հայկական հայտում նշվում է, որ ստեղծագործական վերահսկողության հավասարակշռությունը արտադրության ժամանակ պահպանվել է:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր