16:14 - Մեղադրանքը ձևակերպված է այնպես, որ մեզ համար հնարավորինս անհասկանալի լինեն.Նման դատախազը պետք է մեկուսացվի վարույթից         16:10 - Այն, ինչ արել է ժողովուրդը՝ դատարանների հետ կապված, շատ ավելի լավ է, քան «Չերյոմուխա» զենքից կրակելը      15:52 - Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը առանց դատարանի թույլտվությամբ լքեց նիստերի դահլիճը    

13 հոկ 2016 16:15

Սպասվում է Ղարաբաղի հարցով «անշահավետ փոխզիջում».Ադրբեջանի նախկին վարչապետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ կառավարության վերջին նիստում ելույթը ցույց է տալիս, որ երկրի ղեկավարությունը շփոթված է եւ ծառացած խնդիրները լուծելու անկարողություն է ցուցաբերում։ Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախկին վարչապետ Փանահ Հուսեյնը, փոխանցում է Turan–ը։ Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցում Բաքվի վրա գործադրվող ճնշման մասին Ալիեւի հայտարարության վրա։
Հուսեյնի կարծիքով ղեկավարության հռետորաբանության կտրուկ փոփոխությունը ռազմական ծախսերի կտրուկ նվազման ֆոնին, վկայում է, որ իշխանությունները պլաններ ունեն հասարակությանը նախապատրաստել երկրի համար անշահավետ փոխզիջման։
Ինչ վերաբերում է եվրաինտեգրումից հրաժարվելու Ալիեւի հայտարարություններին, ապա դրանք հակասում են Ադրբեջանի ազգային անվտանգության հայեցակարգին եւ պաշտպանական դոկտրինին։ Հուսեյնը կարծում է, որ այսպես կոչված հավասարակշռված արտաքին  քաղաքականությունը ձախողվել է, իսկ պաշտոնական քարոզչությունը ծայրահեղության գիրկն է ընկել։ Դեռեւս վերջերս պաթոսով խոսում էին Ռուսաստանի օգնությամբ ղարաբաղյան խնդրի մոտալուտ լուծման մասին, իսկ որոշ իշխանամետ փորձագետներ խոսում էին այդ հակամարտության մեջ Արեւմուտքի բացասական դերի մասին։ Այդ ֆոնին հակաարեւմտյան քարոզչության հերթական ալիքն է սկսվել, հիշեցրել է Հուսեյնը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր